ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Խոսուն վկաներ

Խոսուն վկաներ
09.01.2016 | 18:30

Երևանի Նոր Նորքի այգին, Էջմիածնի հրապարակը, Ստեփանակերտի Արցախի թաղամասը և կյանքի կոչված բազմաթիվ նախագծեր, տասնյակ հազարավոր ուսանողներ տարիներ շարունակ վկայելու են մեծ ճարտարապետ Գարրի Ռաշիդյանի ներկայության մասին։ Ճարտարապետությունը ոչ միայն երկրի, այլև յուրաքանչյուր ճարտարապետի պատմության լուռ վկաներն են։ ՈՒ թեև մեծանուն ճարտարապետը իր ստեղծագործական կյանքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, սակայն ամենաբարձր գնահատականը ժողովրդի սերն է։ Որքան բարդ և անսպասելի էին Գարրի Ռաշիդյանի ստեղծագործական մտքի թռիչքները, այնքան պարզ և հասկանալի էր նա որպես մարդ։ Մա´րդ , որի համար երկու ճշմարտություն չկար , մա´րդ , որի արժեհամակարգում կարևորը մնաց մարդը։ Մեծ և անգնահատելի է Գարրի Ռաշիդյանի դերը ոչ միայն Ռաշիդյանական դպրոց ձևավորելու, այլև ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կայացման և զարգացման գործում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ